News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու եւ Գերմանիայի վերամիավորման պատմության միջեւ զուգահեռների հետ կապված։

«Չէ՞ որ ասում են՝ վախեցե՛ք ձեր ցանկություններից։ Մի՞թե մի քանի տարի առաջ որեւէ մեկը կարող էր պատկերացնել, որ Գերմանիայի կանցլերը կլուծի Ղրիմի դիլեմայի հարցը՝ այն Գերմանիայի միավորման ենթատեքստում հիշատակելով։

Եթե ես, օրինակ, լսում եմ, որ անհրաժեշտ է ճանաչել Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցումը, ես այսպես եմ դատում՝ իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե այն ժամանակ մեր հանդեպ ԳԴՀ-ում նման վերաբերմունք լիներ՝ «Գերմանիան բաժանված է, այդ հարցում ոչինչ չես փոխի» կարգախոսով»,- ասել է Զախարովան։

Իսկ երբ 2015-ին Սերգեյ Լավրովը, Մյունխենի համաժողովում խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին, հիշեցրեց, որ «Գերմանիայի միավորումն առանց հանրաքվեի է տեղի ունեցել, եւ մենք դրա ակտիվ կողմնակիցներն էինք», տեղի հանրությունը վրդովվեց, դահլիճում շշուկների ալիք տարածվեց։ Իսկ այժմ Ղրիմի պատմությունն ու Գերմանիայի միավորումը հիշատակելը, չնայած անպատշաճ ձեւակերպում է, սակայն Գերմանիայի ղեկավարության տեսակետն է։

Մի կողմից ցնցող է, ինչ խոսք։ Այժմ մենք լրացուցիչ փաստ ունենք, որը հստակ մատնանշում է կատարվածի արդարացիությունը։ Քանի որ ոչ իրենց կամքով բաժանված են Ռուսաստանի եւ Ղրիմի, ոչ թե Ղրիմի եւ Ուկրաինայի ժողովուրդները, ինչը հաստատվել է ոչ միայն 2014-ի հանրաքվեով, այլեւ այլ հանրաքվեներով, ինչպես նաեւ ԽՍՀՄ փլուզման սկզբից ի վեր դրանք անցկացնելու փորձերով։

Բայց մյուս կողմից՝ չեմ բացառում, որ վաղը գերմանական լրատվամիջոցները կգրեն, որ գերմանացիներին ակտիվորեն վախեցնող «ռուս ցանցահենները» այս անգամ կոտրել են ոչ թե նախընտրական շտաբի, այլ միանգամից թեկնածուի սերվերը։

Բայց ե՛ւ այն, ե՛ւ այս դեպքում ծերուկ Ֆրեյդը գոհ կմնար»,- Facebook-ի իր էջում գրել է Մարիա Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ