News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորվեգիայում անցկացվում են երկրի խորհրդարանի՝ Սթորթինգի ընտրությունները:

Չնայած քվեարկության պաշտոնական օրը երկուշաբթին է, համայնքներից շատերում քվեարկություն է անցկացվել նաեւ սեպտեմբերի 10-ին: Կիրակի քվեարկել են կուսակցությունների մեծ մասի առաջնորդները:

Ընտրություններում վաղաժամ հնարավոր էր քվեարկել՝ հունիսի 30-ից սկսած, եւ այս հնարավորությունից օգտվել է ավելի քան 1 մլն մարդ՝ ընտրողների 27 տոկոսը, իսկ երկրի մայրաքաղաք Օսլոյում՝ 38 տոկոսը: Համացանցով քվեարկություն չի անցկացվում. մի քանի տարի առաջ իրականացված փորձն անհաջող է ճանաչվել, հատնում է ՏԱՍՍ-ը:

Ընտրություններն ընթանում են աջ եւ ձախ քաղաքական դաշինքների միջեւ սուր մրցակցության պայմաններում, որոնց ընտրողների աջակցությունը գրեթե հավասար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ