News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ 2017 թվականի հուլիսից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա: Ծրագրի շրջանակներում այս տարվա վերջին միջոցառումը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին:

Յուրաքանչյուր շաբաթ օր ընտանիքները մասնակցում են ինտերակտիվ շրջայցի, բացահայտում Գաֆէսճեան քանդակների պարտեզում ներկայացված արվեստագետների աշխատանքներին եւ նրանց ստեղծած կենդանակերպ քանդակները, ծանոթանում օգտագործված նյութերին եւ կատարման տեխնիկային, որից հետո Կենտրոնի Ստեղծագործական սրահում մասնակիցները տրամադրված նյութերով ստեղծում են իրենց կենդանակերպ քանդակները: Ծրագրի ավարտին մասնակից ընտանիքները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով:

«Ծրագրի նպատակն է ստեղծել ամուր եւ շարունակական հարաբերություններ ընտանիքների հետ, թանգարանային ուրախ եւ ստեղծագործ միջավայրում նորովի ներկայացնել Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրված արվեստանմուշներն երեխաներին եւ նրանց ծնողներին: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության եւ աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: 

«Առաջադեմ կրթությունը ենթադրում է նորարար մեթոդներ: Սեփական ձեռքով քանդակների ստեղծումը ու վարպետների գործերին մոտիկից ծանոթությունը միանշանակ խորը եւ ամուր գիտելիքներ կտա երեխաներին: Վստահ ենք, որ արվեստի հետ շփումն ու ընտանիքի անդամների հետ հետաքրքիր ժամանցը մեր երեխաների կյանքը կդարձնեն ավելի լավը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Ծրագրի հովանավորն է Beeline-ը Հայաստանում: 2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 8 ծրագիր, որին մասնակցել է 45 ընտանիք:

Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ