Իսրայելը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եւ աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, փոխանցում է ԱՊԱ—ն։
Անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությանը՝ դեսպանը նշել է, որ դրական է գնահատում այդ որոշումը։