News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի եւս 2 քաղաքացու, հայտնում են Գերմանիայի ԱԳՆ–ից։ Թուրքական ծագումով ամուսնական զույգին ձերբակալել են Ստամբուլում, հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։ Ձերբակալվածներից մեկը դեռ փակի տակ է, իսկ մյուսը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել, հայտնում է DW–ն։

Մարտին Շեֆերը Գերմանիայի քաղաքացիներին նորից նախազգուշացրել է Թուրքիա այցելությունների վտանգավորության մասին։ «Դա կարող է տեղի ունենալ ցանկացած մեկի հետ, ով որոշի Թուրքիա գնալ։ Սա տխուր իրականություն է, որին մենք բախվել ենք»,– ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Միաժամանակ Գերմանիայի ԱԳՆ–ն նախկինի պես գերմանացիներին չի առաջարկում լիովին հրաժարվել Թուրքիա այցելություններից։ «Մենք մեզ թույլ չենք տա քաղաքական նպատակներին զոհաբերել տուրիստական այցերի մասին հանձնարարականները»,– ասել է Շեֆերը։

Նշենք, որ օգոստոսի 31-ին Թուրքիայի ոստիկանությունը Անթալյայի օդանավակայանում ձերբակալել էր ծագումով թուրք զույգի։ Կնոջը  հարցաքննությունից հետո ազատ էին արձակել, իսկ ամուսինը կալանքի տակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ