«Իրմա» փոթորկի հետեւանքով ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի 6,5 մլն բնակիչ էլեկտրաէներգիայից զրկվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆլորիդայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին:

Մինչդեռ, NHC-ն հայտնում է, որ «Իրման» թուլացել է մինչեւ արեւադարձային դեպրեսիայի մակարդակ: Տեղատարափ անձրեւները շարունակվում են ԱՄՆ-ի հարավ-արեւելքում: 

«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայի հարավարեւմտյան շրջանները պատուհասել է սեպտեմբերի 10-ի երեկոյան: Տարերքն ընդգրկել է նաեւ հարեւան նահանգները՝ Ալաբամա, Ջորջիա, Հարավային Կարոլինա եւ Հյուսիսային Կարոլինա: Մինչ այդ փաթորիկն աղետալի վնաս է հասցրել Կարիբյան ավազանի երկրներին, որտեղ տասնյակ մարդիկ են զոհվել: