News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, շարունակվում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան:

Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում: Մինչեւ օրակարգի մյուս հարցին անցնելը՝ պատգամավորները քվեարկում են նախորդ օրվա քննարկված նախագծերը:

Սպասվում է, որ այսօր քննարկվելու են «Զենքի մասին» օրենքում, «Հեռուստատեսության եւ ռադիայի մասին» օրենքում, «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունները: Նշենք, որ նախօրեին արդեն իսկ քննարկվել են Մեղրի-Նուրդուզ համատեղ դարպասի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ հարցը, «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վավերացման հարց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ