News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել, սակայն դժվար թե Ադրբեջանից երեքշաբթի արտաքսվի։ Այս մասինմ «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

«Դեռեւս ոչ մի նորություն։ Լապշինն ազատ է արձակվել։ Սակայն դժվար թե երեքշաբթի Ադրբեջանից վտարվի»,– ասել է Չերնինը։ Հարցին, թե կոնկրետ ինչ խոչընդոտներ կան Լապշինի արտաքսման ճանապարհին, փաստաբանը պատասխանել է, թե ոչինչ չի կարող ասել այդ կապակցությամբ։ «Լապշինը 80 տոկոս հավանականությամբ այսօր Ադրբեջանից չի արտաքսվի։ Կեսօրից հետո ամեն բանբ պարզ կդառնա»,– ասել է փաստաբանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայել իր արտահանձնումն ուշացնելու պատճառով փորձել է ինքնասպանություն գործել։ Այժմ նա բժիշկների վերահսկողության տակ է։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ