Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, քննարկվում է «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրության փոփոխություններով:

«Եթե մինչեւ հիմա քաղաքական ապաստան տալու լիազորություն ուներ Հանրապետության նախագահը, նոր Սահմանադրությամբ այս լիազորությունն անցնում է լիազոր մարմնին: Եթե նախկինում ապաստան տալու որոշումը բողոքարկվում էր Հանրապետության նախագահին, ապա այժմ բողոքարկումը կիրականացվի դատական կարգով»,- ասաց Վաչե Տերտերյանը: