Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին «Երկիր Ծիրանին» մեղադրում է դավաճանության մեջ: Նրանց առաջարկել էր լքել Երեւանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիեւը հայտարարել են, որ լքելու միայն խմբակցությունը։ Նրանք նաեւ չեն բացառել համագործակցությունը մյուս երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի եւ «Ելք»-ի հետ: