News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2017թ օգոստոսի 4 թիվ 176Ն որոշմամբ ներդրել է մի շարք կանոններ՝ ի շահ երաշխավորների:

Ելնելով երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հանրությունից ստացվող ազդակներից այն մասին, որ վարկատու կազմակերպությունները նախքան երաշխավորության պայմանագրի կնքումը երաշխավորներին որոշ դեպքերում չեն բացահայտում հնարավոր ռիսկերը, պայմանագրի գործողության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանել է մի շարք պահանջներ, որոնք կսկսեն գործել 2017 թ. հոկտեմբերի 1-ից:

Այսպես՝

1. Երաշխավորները պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն, որ եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա

• Իրենք վճարելու են տույժեր,

• Վատանալու է իրենց վարկային պատմությունը,

• Զրկվելու են իրենց գույքից:

2. Այսուհետ երաշխավորին կտրամադրվի պայմանագրի և վարկի մարմանժամանակացույցի օրինակներ:

3. Այսուհետ երաշխավորը 7 օր առաջ կծանուցվի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:

4. Վարկատու կազմակերպությունների եւ երաշխավորի հաղորդակցումը կիրականացվի երաշխավորի կողմից ընտրված եղանակով (փոստ, էլեկտրոնային փոստ եւ այլն ):

5. Երաշխավորը ցանկացած ժամանակ կարող է վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

6. Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին,

7. Այն դեպքում, երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունը այդ մասին ամենաուշը մեկ օր հետո կտեղեկացնի երաշխավորին:

8. Կազմակերպությունը երաշխավորին կծանուցի նաեւ երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ,

9. Երաշխավորին կտրամադրվի առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջի, որ նա կատարի իր պարտավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ