News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրեմլի մշակած նախագահական ընտրարշավի ռազմավարությունը գործնականում պատրաստ է: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

Պարբերականի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին մերձ աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ անցյալ շաբաթ թեման քննարկվել է փակ խորհրդակցությունների ընթացքում: Նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրումը կկատարվի 2 փուլով: Առաջինը նախատեսված է նոյեմբերին, այս ամիս նախագահը ընտրարշավին մասնակցելու սկզբունքային համաձայնություն կտա:  «Անհնար է այս հարցը մինչեւ դեկտեմբեր ձգել, այլապես անբնական կընկալվի»,- պարզաբանել է աղբյուրը՝ հավելելով, որ իրադարձության ձեւաչափը նման կլինի նախագահի ուղիղ գծին՝ քաղաքացիների հետ շփում եւ նրանցից առաջադրվելու խնդրանքի ներկայացում:

Երկրորդ փուլում նախատեսվում է Պուտինի, որպես ինքնառաջադրվողի, առաջադրման իրավաբանական ձեւակերպումը: Ստորագրահավաքն ավելի ուշ կսկսվի: «Նախագահի ընտրության մասին» օրենքում նշված է, որ ընտրությունների նշանակումը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 7-ից 17-ը: Դրանից հետո ոչ ուշ, քան 20 օր անց (մինչեւ հունվարի 6-ը) տեղի կունենա ԿԸՀ-ում նախաձեռնող խմբի գրանցումը:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ