News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում գաղջ մթնոլորտը դեռ պահպանվում է. ՀՀ տնտեսությունը ներդրումների կարիք չունի, քանի որ այլեւս չկան ոլորտներ, որտեղ կարելի է ներդրումներ անել Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին։

Տնտեսագետը կարծում է, որ, իհարկե, կան նաեւ դրական տեղաշարժեր, սակայն այլ հարց է, թե դրանք պայմանավորված են իշխանությունների գործունեությամբ թե այլ գործոններով։ «Ընդհանուր ցուցանիշներով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի  հետ համեմատած՝  այս տարվա 7-8 ամիսների ցուցանիշներում դրական բաներ կան։ Սակայն այլ հարց է, թե այս դրականը պայմանավորված է իշխանությունների գործունեությամբ թե այլ գործոններով։ Հայաստանում չկա իշխանություն, որը կգիտակցի, թե ինչ վիճակում է երկիրը, համակարգային խնդիրներ կդնի։ Կա իշխանություն որը մասնատված է ինչ որ փոքր խումբ շահերի միջեւ»,– նշեց տնտեսագետը։

«Անցյալ տարի ազնիվ խոսակցություն սկսվեց հասարակության հետ առկա խնդիրների մասին։ Հիմա այդ խնդիրներից որեւէ մեկը լուծվե՞ց։  Ես կարծում եմ՝ միանշանակ ոչ։ Ավելին՝  այս տարվա գարնան իրադարձությունները  եկան ապացուցելու, որ իշխանությունները ոչ մի ձգտում չունեն վերարտադրությունը ապահովելուց բացի։ Այդ պարագայում էլ ուղղակի խեղդվեցին այն ցանկությունները եւ ձգտումները, որոնք ունեին նոր նախարարներն ու վարչապետը»,– ասաց Ասատրյանը։

Տնտեսագետը զավեշտալի է համարում մեծ ներդրումների եւ թեման եւ կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումների կարիք չունի, քանի որ այլեւս չկան ոլորտներ, որտեղ կարելի է ներդրումներ անել։ «Ես վստահաբար կարող եմ ասել, որ իշխանությունում կան ազնիվ մարդիկ, անկաշառ։ Կա մարդ իշխանության մեջ, որը բիզնես չունի, ինչը մեր երկրի համար  բացառություն է։ Բայց թիմ, միասնական ուժ, որը գիտակցում է համակարգային բարեփոխումների խնդիրը՝ ոչ, չկա։ Ներդրումների թեման ինձ համար անհասկանալի է եւ զավեշտալի։  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ մեր երկիրը բնավ էլ ներդրումային միջավայր չէ։ ՀՀ տնտեսությունը հասել է այն վիճակի, որ փողի կարիք չունի։ Հայաստանի չկան ոլորտներ, որտեղ կարելի է ներդրումներ անել։ ՀՀ տնտեսությունն այնպես է մոնոպոլիզացված, որ որքան էլ փող բերես էական արդյունք չի կարող լինել։ Հայաստանը փակ երկիր է, իշխող մարդիկ վեր են մրցակցությունից եւ կանեն ամեն բան, որ իրենց դաշտը նոր խաղացողներով չխաթարվի»,– ասաց Ասատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ