Ազգային ժողովում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին: Նշենք, որ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը:

Այս փոփոխությունը թեժ քննարկման թեմա դարձավ խորհրդարանում հատկապես ՀՀԿ-ի եւ «Ելք»-ի անդամների միջեւ:

«Աընդհատ ասում եք՝ դե կքննարկենք, կքննարկենք, սա ի՞նչ հարց է, որ պիտի քննարկեք: Ինձ համար պարզ է, որ քննարկեք, քննարկեք ու քննարկեք, հետո կասեք՝ թող տոներն անցնեն, Նոր տարուց հետո թող մնա, Սրբխեչը անցնի, շաբաթ կիրակի անցնի, հետո էլի կքննարկեք ու կասեք՝ դեռ պիտի քննարկենք: Խոսքն ընդամենը խմբակցությանը գործելու հնարավորություն տալու մասին է»,- Արայիկ Հովհաննիսյանին դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հարակից զեկուցող Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ընդամենը շտկում են անհամաձայնությունները: