News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իհարկե, վատ չի որ ներդրողների ակումբ կա, բայց հասարակությունը դրանից չի զարգացել։ Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին։

«Ես պնդում եմ, որ մենք տնտեսական մի միջավայր չենք, որը զարգացման հնարավորությունից զրկված է։ Ինչ–որ դրական տեղաշարժ, անցյալ տարվա 7 ամիսների համեմատությամբ, կա։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 անգամ աճել է, արդյունաբերության աճը դրական է՝ 12.7 տոկոս։ Դրականներից է արտահանման աճի տեմպը։ Բայց ես նշում եմ, որ սրանք մեր երկրի նորագույն պատմության լավագույն ցուցանիշները չեն, որոնք կառավարությունը ապահովել է։ 2011–ին շատ ավելի բարձր էր արդյունաբերության ցուցանիշը՝ 14 տոկոս։ Արտահանման աճը 21.6 է, բայց 2010 –ին մենք գրանցել ենք 42.4 տոկոս արտահանման աճ»,– ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ որոշ պաշտոնյաներ միայն ցույց են տալիս, թե որքան լավ են աշխատում։ «Որքան նախարարը վարչապետը գլուխ գովի, թե հայտարարած ներդրումներով մենք պիտի երջանիկ լինեինք, մենք երջանիկ չենք։ Հիմա ՀՀ քաղաքացին ավելի  վատ է ապրում քան 1 տարի առաջ։ Արտագաղթի վերջին 6 ամիսների արդյունքներով ՀՀ–ից մեկնածների եւ եկածների տարբերությունը կազմել է 75.5 հազար մարդ։ Իհարկե, սրանց մի մասը ժամանակավոր աշխատանքի գնացողներն են։ Անցյալ տարի այդ տարբերությունը 92 հազար մարդ է եղել, որից մեկնողները եղել են 45 հազարը։ Սա փախուստի նման երեւույթ է։ Իհարկե, վատ չի որ ներդրողների ակումբ կա, բայց հասարակությունը դրանից չի զարգացել»,– նկատեց Բագրատ Սահակյանը։

Տնտեսագետը կարծում է, որ տնտեսական զարգացման կարեւորագույն նախապայմանը իշխանության մտածելակերպի փոփոխությունն է։ «Ուզես չուզես քաղաքական դաշտում այս լուծումների քաղաքական հիմքը պիտի դնես։ Լուծումն առաջին հերթին ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական։ Վարչապետների մի շղթա է գնում, որոնք վարչարարությամբ զբաղվող անձինք են, չեն կարող գլոբալ զարգացում ապահովել»,– ասաց Ասատրյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ