News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանն իր գալով իրականում նոր շունչ հաղորդեց կառավարման համակարգին: Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Գնահատելով վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի աշխատանքը՝ Ռուստամյանը նշեց. «Նորամուծությունները, որոնք սկսեցին իրականացվել, լիարժեք կատարման համար, իհարկե, ժամանակ են պահանջում: Ցավոք, այս նպատակին դեռեւս չեն հասել: Այս պատճառով տեմպերը պետք է համապատասխանեցվեն նպատակներին: Տեմպերը կարող են մեզ չբավարարել, բայց կառավարությունը ծրագիր է ներկայացրել, որը գրեթե 90 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին, թե Հայաստանը շրջափակման պայմաններում ինչպես պետք է ձեւավորի սեփական ռեսուրսը: Սա մեր գլխավոր հարցն է: Ես կարծում եմ, որ որդեգրած ուղղությունը ճիշտ է, եւ Հայաստանն աստիճանաբար ճգնաժամից դուրս կգա:

Պատգամավորն այնուհետեւ շարունակեց, որ ՀՅԴ-ն աջակցել է կառավարության ծրագրին, որն ընդգրկում է 2017-2022 թվականները: «Սա կապված չէ անձի հետ: Իհարկե, մեզ համար կարեւոր է, թե ով է իրականացնելու այդ ծրագիրը, որ կարողանա այն լիարժեք կատարել: Սակայն նման մարդիկ շատ են, եւ մեզ համար անձն այս տեսակետից այդքան մեծ նշանակություն չունի»,- ամփոփեց Արմեն Ռուստամյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ