News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեին։ Այս մասին  հայտնում է Sky News Arabia–ն։

Քվեարկության արդյունքում խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտնել է, որ դա արտահայտում է Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը։ Դրանից բացի, քվեարկության արդյունքները վարչապետին պարտավորեցնում են միջոցներ ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականության պահպանման եւ կենտրոնամետ իշխանությունների եւ շրջանների միջեւ երկխոսության կարգավորման համար։

Միաժամանակ քուրդ պատգամավորները լքել են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցել քվեարկությանը։

Իրաքի ինքնավար Քուրդիստանի իշխանությունները անկախության հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ