News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Իլգար Մուսաեւը սահմանամերձ գյուղերի զինծառայողներին ու բնակիչներին կոչ է արել զերծ մնալ տեղեկատվության տարածումից, որը կարող է վնաս հասցնել երկրի անվտանգությանը։

«Ադրբեջանի բնակավայրերը տեղակայված են հակառակորդի հետ շփման գծի մոտակայքում։ Դրա համար էլ տեղի բնակիչները հաճախ կարող են դիտարկել ԶՈՒ անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը, նոր ռազմական տեխնիկայով համալրումները եւ տիրապետել այդ ամենի մասին տեղեկություններին»,- ասել է Մուսաեւը ։ Նրա խոսքով՝ այդ քաղաքացիներից մի քանիսն իրենց մտերիմներին սոցցանցերում լուսանկարներ ու տեսագրություններ են ուղարկում՝ դրանով իսկ դառնալով տեղեկությունների արտահոսքի պատճառ։ Եվ ամենագլխավորը՝ ՊԱԾ ներկայացուցիչը «սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին ու բնակիչներին կոչ է արել զգոն ու ուշադիր լինել՝ համացանցը, բջջային տեխնոլոգիաները օգտագործելիս՝ մասնավորապես չմիանալ անհայտ բաց WiFi-ի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ