News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները, այդ թվում՝ Պաշտպանի իրավական դիրքորոշումն ու առաջարկները փաստաբանների գործունեության երաշխիքների, մասնավորապես՝ դատարան մուտք գործելիս զննության կամ խուզարկության պրակտիկայի վերաբերյալ:

Դեսպանը վերահաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ էական աջակցությունը: Պյոտր Սվիտալսկին շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը համակարգային խնդիրների լուծման ոլորտում՝ կապված դատական իշխանության անկախության ապահովման, վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության եւ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ:

Պաշտպանը բարձրացրել է նաեւ գործարարների շահերի պաշտպանության կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ