News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

40-ամյա Էլիզ Հունայանը երկու մանկահասակ երեխաների՝ 7-ամյա դստեր ու 5-ամյա որդու հետ բնակվում է  Սպիտակի Իտալական կոչվող տնակային թաղամասում: Երկու երեխաների մայրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, տեւական ժամանակ է, ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն չի կարողանում ֆինանսապես օգնել ընտանիքին:

«Սկզբում անասուն էր պահում, հետո էդ անասունները գողացան, էնքան ձրի աշխատեց, որ դրանց փողը տա: Հիմա մեկուկես ամիս կլինի, ուրիշ տեղ է գնացել, բայց փող չի ուղարկում»,-պատմում է Էլիզը, ով մինչ ամուսնու գործերի հաջողելը ստիպված է միայնակ հոգալ երեխաների կեցության ծախսերը:

Ընտանիքի հիմնական եկամուտը նպաստն ու կնոջ հաշմանդամության համար տրվող թոշակն է: Գրեթե դատարկ տնակում սպասվող ձմռանը գոյատեւելու համար կինն ամիսներ շարունակ ոչ միայն ծառերի ճյուղեր է հավաքել, այլեւ աղբակույտերից գտել ու զատել է այն ամենը, ինչը հնարավոր է վառել:

Մեր այցից առաջ Էլիզը տնակն ազատել էր աղբից, այն տեղափոխելով տնակի տակ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կինն անկեղծացավ. «զիբիլն ու փայտը տնակում էի պահում, որ չգողանան»:

Կիսադատարկ տնակում գրեթե գույք չկա, ինչի պատճառով սպասքապահարան ու զգեստապահարան չունեցող ընտանիքի մայրը ունեցածը տեղավորելու հնարավորություն չունի:

Եղած հոգսերին գումարվում են նաեւ դստեր ուսման հետ կապված ծախսերը, որոնք մայրը միայնակ հոգալ անկարող է:

Ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են նրա հետ կապ հաստատել 098512286 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ