News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետաքրքիր փաստ է՝ 2007-ից մինչեւ անցյալ տարվա կեսերը Ադրբեջանի պետական հանձնաժողովի անհետ կորածների պաշտոնական ցանկը սահուն կերպով կրճատվեց, իսկ 2016-ի հուլիսից այդ մարդկանց թիվն ավելացավ։ Այս մասին  ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ահնուդովի հայտարարությունը։ 

«Ըստ երեւույթին, հենց դա է Իսմայիլ Ահնուդովի ղեկավարությամբ աշխատանքային խմբի վերջին երկու տարում կատարած աշխատանքի արդյունքը։ Անհետ կորածների ցանկը հստակեցնելը հակամարտության կողմերից յուրաքանչյուրի պարտականությունն է, այնպես որ, մասնագիտական տեսանկյունից այստեղ զարմանալի ոչինչ չկա։

Այլ բան է զարմացնում՝ այն, թե ինչպիսի համառությամբ ու ջանքերով են ադրբեջանական կողմի տարբեր մակարդակի պաշտոնատար եւ ոչ այնքան անձինք շեփորահարում գերի կանանց, երեխաների եւ ծերունիների մասին։ Ես հասկանում եմ, որ այսօր մենք լայնածավալ տեղեկատվական պատերազմի պայմաններում ենք ապրում, իսկ պատերազմի ժամանակ, ինչպես ասել է Նիկոլո Մաքիավելին, նպատակը միշտ արդարացնում է միջոցները։ Պարզ է, որ գերի երեխաների թեման չի կարող մինչեւ հոգու խորքը չհուզել անգամ ամենախիստ մարդկանց։ Մերթ Ադրբեջանի ընտանիքի, կանանց, երեխաների պետկոմիտեի նախագահ Հուսեյնովան է այս տարվա հունիսին ԵԽԽՎ-ի կոմիտեի նիստում պնդում, թե «27 երեխաներ դեռ գերության մեջ են գտնվում», մերթ Ադրբեջանի պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը երկրորդ տարին անընդմեջ իր ելույթների ընթացքում խոսում է այն մասին, որ «29 երեխաներ են պատանդառվել»։ Այս անգամ Ահնուդովն ավելի հեռու գնաց եւ հայկական կողմին սկսեց մեղադրել «մարդկության դեմ գործած հանցագործություններում», իսկ նրան կրկնում է ինչ-որ «հասարակական գործիչ»՝ Գյուլբեյը։ Փիլիսոփայության մեջ նման հասկացություն գոյություն ունի՝ վերբալիզմ։ Եթե չխորանանք գիտական տերմինաբանության մեջ, ապա հանրամատչելի լեզվով այն կարելի է բացատրել որպես չարաշահող բնույթի խոսակցություններ՝ առանց իրական հիմքերի կամ կոնկրետ փաստերի։ Դատարկաբանությունը սեւ փիարի անքակտելի մասն է, որը ադրբեջանական կողմի տարբեր ներկայացուցիչներ կիրառելու փորձեր են ձեռնարկում։ Համառորեն չնկատել նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ այդ կազմակերպությունն ադրբեջանցի գերի երեխաների մասին առհասարակ տեղեկության չի տիրապետում, կարողանալ է պետք (Ստեփանակերտ, 2017-ի հուլիսի 3)։ Ադրբեջանցի որոշ գործիչների պնդաճակատությունը սահմաններ չի ճանաչում։ 

Մենք առաջին տարին չէ, որ լսում են գերի երեխաների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Ամեն անգամ այդ կողմից պնդում են, թե ինչ-որ տվյալներ ունեն կամ նույնիսկ ականատեսներ կան, սակայն երբեք փաստեր չեն ներկայացվում։ Հերթական անգամ խորհուրդ կտամ, որ անհրաժեշտ ապացույցների բազայի առկայության պարագայում դիմեն միջազգային համապատասխան ատյաններին՝ մարդկանց անհետ կորելու հանգամանքներն ուսումնասիրելու եւ նրանց հետագա ճակատագիրը պարզելու համար, եթե կոնկրետ փաստերը երկկողմանի հանդիպման ձեւաչափով քննարկել չեք ցանկանում»,-նշեց Արմեն Կապրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ