News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 10-ին Արեւի վրա տեղի ունեցած բռնկումները կդառնան հզորագույն մագնիսային փոթորիկների պատճառ մեր մոլորակում։ Այս մասին հայտնում են Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները, հայտնում է HotGeo-ն։

Սեպտեմբերի 13-ի լույս գիշերը Երկրի վրա հնարավոր են հինգ հնարավոր մակարդակներից երրորդ մակարդակի ուժգնության մագնիսային փոթորիկներ։ Արտանետված զանգվածն իր էներգետիկ մասնիկներով կծածկի Արեւային համակարգի մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, նաեւ մասամբ՝ Մարսն ու Երկիրը։

Գիտնականները նախազգուշացնում են, որ զգայուն մարդկանց մոտ հնարավոր է ինքնազգացողության վատացում, թուլություն, քնկոտություն, ճնշման տատանումներ։ Այդ ժամանակաշրջանը երկար չի տեւի, շուտով Արեւը դեպի Երկիր կշրջվի հակառակ կողմով, որի վրա բծեր չկան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ