News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Apple-ը ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 8 ու iPhone 8 Plus։ Սմարթֆոնը ներկայացվել է երեք գույներով՝ արծաթագույն, ոսկեգույն ու «մոխրագույն տիեզերք»։ Մետաղի փոխարեն ապակի է, ընդհանուր դիզայնը նույնն է մնացել։ Երկուսն էլ անջրթափանց են, երկուսն էլ ունեն Retina HD էկրան։ Անկյունագիծը 4․7 ու 5․5 դյույմ է։

iPhone –ում առաջին անգամ է ներկայացվել TrueTone տեխնոլոգիան, որը ավտոմատ ձեւով փոխում է պատկերի գունային ջերմաստիճանը՝ ըստ շրջակա լուսավորության։ Ներսում նոր պրոցեսոր է, A11 Bionic, որը 70 տոկոսով արագ է աշխատում, քան A10-ը։ Առաջին անգամ տեսամիջուկը մշակված է հենց Apple-ի կողմից։ Այն 30 տոկոսով ավելի արագ է, քան նախկինում։

Տեսախցիկները 83 տոկոսով շատ լույս են որսում։ Խոստանում են ավելի բնական գունային փոխանցում, ավելի շատ մանրամասներ ու ավելի քիչ աղմուկ։

Այֆոնն ունի դիմանկարային նկարահանումների նոր ռեժիմ, որն ինքնուրույն հրաշալի դիմանկարներ է անում՝ լուսային արտացոլանքների վերլուծության շնորհիվ։ Ընդ որում լուսավորությունը հնարավոր կլինի փոխել արդեն նկարահանումներից հետո, նշում է Meduza-ն։

Հիմա 8 Plus-ում ցերեկային տեսախցիկի մասին։ Portrait Lightning նոր ֆունկցիան թույլ է տալիս փոխել տեսարանի լուսավորությունը դիմանկարային ռեժիմում։ Կարելի է օրինակ մարդու ետեւի ֆոնը մթության մեջ ընկղմել եւ այլն։ Բացի այդ՝ ընկերությունում խոսում են այն մասին, որ տեսագրության առումով նոր ֆլագմանը լավագույնն է բջջային տեխնոլոգիաների պատմության մեջ։ Այն կարող է նկարահանել վայրկյանում 60 կադր արագությամբ։

Լրացուցիչ իրականություն։ Առաջին սմարթֆոնը, որը Apple-ը մշակել է ՝ հաշվի առնելով AR տեխնոլոգիան։ Օրինակ կարելի է սմարթֆոնը պարզապես դեպի երկինք պահել ու այն ինքնաբերաբար էկրանին ցույց կտա համաստեղությունների դիրքը։

 64 ու 256 գիգաբայթ հզորությամբ iPhone 8-ի արժեքը սկսվում է 699 դոլարից, իսկ 64 ու 256 գիգաբայթանոց iPhone 8 Plus-ինը՝ 799 դոլարից։

iPhone 8-ը կունենա անլար լիցքավորման հնարավորություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ