Apple-ը ցուցադրել է iPhone X-ը։ Այն ներկայացված է երկու գույնով՝ մոխրագույն եւ «մոխրագույն տիեզերք»։
Սմարթֆոնն ունի 5․8 դյույմանոց Super Retina էկրան, անջրթափանցություն, OLED էկրան՝ 2436х1125 թողտվությամբ, HDR աջակցություն, ներկցված True Tone տեխնոլոգիա։
«Home» կոճակ չկա։ Սմարթֆոնն ակտիվանում է պարզ հպումից, իսկ արգելաբացվում՝ ներքեւից վերեւ սվայփով։ Այս շարժումն է ընդհանուր առմամբ փոխարինել Home կոճակի սեղմումը։ Պե՞տք է փակել հավելվածը՝ բութ մատով ներքեւից վերեւ ենք սահեցնում։
Siri-ին կանչելու համար պետք է սեղմել կողքի կոճակը, որով նաեւ միացվում ու արգելափակվում է սմարթֆոնը։
Մատնահետքերի սկաների փոխարեն՝ Face ID դեմքի ճաաչման ֆունկցիան է։ Այն աշխատում է տեսախցիկների հատուկ համակարգի հաշվին։ Սենսորներից մեկը լուսավորում է դեմքը, այնպես որ արգելաբացումը հնարավոր է նույնիսկ մթության մեջ։ Մյուս սենսորը մանրագույն կետերից ստեղծում է ձեր դեմքի մոդելը, իսկ նեյրոցանցերը՝ դրա մաթեմատիկական մոդելը։ Apple-ը համոզված է, որ iPhone X –ին խաբել հնարավոր չէ
Ընկերությունում վստահեցնում են, որ դեմքի վերաբերյալ տվյալները Apple-ի բազա չեն ուղարկվում, այլ մնում են սմարթֆոնի հիշողության մեջ։
iPhone X-ով հնարավոր կլինի ուղարկել 3D-էմոձիներ, որոնք կկրկնեն ձեր դեմքի շարժումները, նշում է Meduza-ն։ Animoji –ն անիմացիոն սմայլերն են։ Սմարթֆոնը կկարողանա հասկանալ ձեր դեմքի արտահայտությունը ու այն փոխանցել «կենդանի» էմոձիների միջոցով։
iPhone X-ն ունի նույնպիսի տեսախցիկներ, ինչ iPhone 8 Plus –ը՝ պարզապես ուղղահայաց տեղակայված։
iPhone X-ը նույնպես ունի անլար լիցքավորման հնարավորություն։
iPhone X մարտկոցը երկու ժամով երկար է աշխատում, քան iPhone 7-ինը։ Apple-ը նույնիսկ ցույց է տվել AirPower լիցքավորման սարքը, որը միայն 2018-ին է արտադրվելու ու համադրելի է լինելու iPhone-ի, Apple Watch-ի եւ AirPods-ի հետ։
Բազային մոդելի արժեքը 999 դոլար է։






Apple анонсировала iPhone X. Огромный 5,8-дюймовый дисплей, HDR, OLED, 458 пикселей на дюйм. pic.twitter.com/jSWrx7Qp5T
— iPhones.ru Live (@iPhones_ru_live) September 12, 2017
— Султи (@sult) September 12, 2017
В новых AirPods появится поддержка беспроводной зарядки! pic.twitter.com/cshbbWSnDJ
— iPhones.ru Live (@iPhones_ru_live) September 12, 2017











