Պորտուգալիայում նախկին հրշեջը 12,5 տարվա ազատազրկման է դատապարտվել անցյալ տարի անտառային հրդեհ առաջացնելու համար, փոխանցում է AFP-ն:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հրկիզումների համար, որոնք 2016 թվականի հուլիսից սեպտեմբեր ժամանակահատվածում Կաշտելու Բրանկո շրջանում 9 հրդեհների պատճառ էին դարձել: Դատավորի խոսքով՝ Պրոկա-ա-Նովա քաղաքում ամենաուժգին հրդեհի հետեւանքով այրվել է 950 հա անտառ՝ «զգալի վտանգ ներկայացնելով մարդկանց եւ նրանց գույքին»: