News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ալմաթիում ընթացող Մրցակցության հարցերով միջազգային համաժողովին:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնել են, որ Համաժողովը կարեւորագույն հարթակ է ՝ տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ արտահանող եւ ներկրող ընկերությունների մրցակցային հավասար հնարավորություններին առնչվող հարցերի քննարկման համար:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը Համաժողովում հանդես է եկել ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով ԵՏՄ անդամակցության շրջանակում կատարված մեծածավալ աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաեւ խոսել է դեռեւս կանոնակարգման անհրաժեշտություն ունեցող խնդիրների մասին:

Մասնավորապես, իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է ԵՏՄ անդամ այլ երկրների առեւտրային ցանցերի եւ հայ արտադրողների համագործացության խնդրին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ շարունակվող եւ արդեն իսկ կատարված բավականին լուրջ աշխատանքը:

«Տնտեսական միասնական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները պետք է ունենան աշխատելու հավասար մրցակցային պայմանները, ինչին էլ ուղղված է մեր գործունեությունը վերջին 2 տարիների ընթացքում»,-նշել է Ա. Շաբոյանը:

Նա գործընկերներին է ներկայացրել նաեւ մի քանի հաջողված օրինակներ, երբ Հանձնաժողովը կարողացել է ՌԴ տարածքում պաշտպանել հայ արտադրողների շահերը, եւ, անգամ ներգրավվելով գործում որպես երրորդ կողմ, դատական կարգով վերականգնել է նրանց շահերը: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ այսօր արդեն մեջ հաջողությամբ կիրառվում է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված եւ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից ընդունված առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ բարեխիղճ առեւտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը. «ԵՏՄ անդամ երկրների խոշոր առեւտրային ցանցերի եւ հայ արտադրողների միջեւ սկիզբ դրված եւ այսօր արդեն հաջողությամբ զարգացող եւ ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարեւորվում է»:

Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը խոսել է նաեւ այն մասին, որ ԵՏՄ անդամակցությունը էապես դրական է անդրադարձել մեր երկիր նոր տնտեսվարողների մուտքի, ինչպես նաեւ երկրից արտահանումների աճի առումով: Այս հանգամանքն, անշուշտ, իր դրական ազդեցությունն է ունեցել տասնյակ ապրանքային շուկաներում մրցակցության ուժեղացման վրա: Բացի այդ, ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների աշխատանքը դարձել է ավելի սերտ, ինչը հնարավորություն է ընձեռում առավել օպերատիվ կերպով համագործակցել՝ պահանջվող տեղեկատվության փոխանակման, համատեղ վարույթների իրականացման եւ երկկողմ հնարավոր խնդիրների լուծման առումով:

Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ եւ այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ տնտեսական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների եւ բիզնես համայնքի ներկայացուցիչներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ