News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 01:02-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի նախկին Ծիրանանոցների տարածքում այրվում է վագոն տնակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ եւս մեկը, որպես ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում (27 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:47-ին: Ամբողջությամբ այրվել են տնակի փայտյա կառուցատարրերը, ներսում՝ կենցաղային իրեր:

Բացի այդ, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի նախկին Ծիրանանոցների տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է բնակելի տնակը մոտ 27 քմ՝ ամբողջությամբ, ներսում կենցաղային իրեր, կից 20 քմ փայտյա ինքնաշեն շինությունը եւ 1200 քմ խոտածածկույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ