News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Սինգապուրի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կին կլինի:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սինգապուրի նախագահ է դարձել Հալիմա Յակոբը, որը մինչեւ վերջերս խորհրդարանի խոսնակն էր:

63-ամյա Յակոբը երկրի առաջին կին նախագահն է, ինչպես նաեւ 47 տարում մալայական համայնքի առաջին ներկայացուցիչը, որն այս պաշտոնն է զբաղեցնում:

Սինգապուրում նախագահի իշխանությունը սահմանափակված է, իսկ երկիրը փաստացի ղեկավարում է վարչապետը: Երկրի նախագահը կարող է վետոյի իրավունքից օգտվել  բյուջեի նախագիծը, կառավարությունում նշանակումները, դատապարտյալների ներման դիմումները քննարկելիս, նաեւ համարվում է ոսկու պաշարների պահապանը: Կառավարական որոշումները հազվադեպ են վիճարկվում, իսկ Սինգապուրի նախագահի գլխավոր դերը մահապատժի դատապարտվածների ներման դիմումների քննարկումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել