Սինգապուրի ջրային տարածքում միմյանց են բախվել ինդոնեզական լցանավ եւ տեխնիկական նավ:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ պատահարի հետեւանքով 5 մարդ անհետ կորած է համարվում: Նրանց թվում 4 մարդ Չինաստանի քաղաքացի է, մեկը՝ Մալայզիայի:
Տեխնիկական նավը գրանցված էր Դոմինիկյան Հանրապետությունում, որում եղել է Չինաստանի 11 եւ Մալայզայի 1 քաղաքացի: Նավը տարանցմամբ անցնում էր Սինգապուրի ջրատարածքով, երբ լցանավը Սինգապուրի նավահանգստից հեռացել է: Բախման հետեւանքով տեխնիկական նավը շրջվել է: Յոթ մարդու հաջողվել է փրկվել, նրանց տեղափոխել են Սինգապուրի հիվանդանոցներից մեկը:
Լցանավի անձնակազմը, կազմված Ինդոնեզիայի 26 քաղաքացիներից, չի տուժել, լցանավն աննշան վնասվածքներ է ստացել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որին մասնակցում են ուղղաթիռ, նավեր եւ պարեկային մոտորանավեր: