News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Միայն Հայաստանում են բանկոմատ պայթեցնում, միայն Հայաստանում են հրդեհներ լինում, միայն Հայաստանում են մարդիկ իրար դանակահարում»: Մարդիկ անթաքույց ուրախությամբ լսում են վատ լուրերը եւ լացակումած մեկնաբանություններ անում՝ «վախ-վախ-վախ, էս ո՞ւր ենք գնում»:

Պարզ է, որ վթարների եւ սպանությունների մասին ցանկանում են լսել եւ կարդալ ցանկացած երկրում, բայց՝ առանց հեռու գնացող փիլիսոփայական ընդհանրացումների: Հայաստանում եւ էլի մեզ նման երկրներում նորաձեւ է, «թրենդային է» սեփական երկրի մասին անպայման որեւէ վատ բան ասելը. բացի ամեն ինչից, դա բերում է ծափահարություններ, լայքեր, «պայքարող տեսակի» փառք: (Համենայնդեպս, վերապահում անեմ, որ խոսքը ոչ թե արատների քննադատության, այլ մազոխիստական նվնվոցի մասին է):

Այնպես չի, որ մենք ամենավատ երկիրն ենք աշխարհում: Թույլ տվեք ձեզ զեկուցել, որ ԵՄ անդամ Հունաստանում աղբն ավելի վատ են հավաքում, քան Հայաստանում, ինտերնետ կապն ավելի դանդաղ է, քան մեր երկրում (գլոբալ վարկանիշներով մենք 54-րդն ենք աշխարհում), սննդի օբյեկտներում սպասարկումն ընդհանուր առմամբ ավելի վատն է, քան Հայաստանում: Հունաստանը հրաշալի երկիր է եւ ունի բազմաթիվ առավելություններ՝ պարզապես մեր երկիրը ստորացնողների համար օրինակ եմ բերում:

«Չեռնուխային» սովոր հասարակությանը հայտնեմ նաեւ, որ Հայաստանում եւ Արցախում կան հազարավոր մարդիկ, որոնք օլիգարխներ չեն, մոնոպոլիստ չեն, իշխանության վերին օղակների հետ կապ չունեն, բայց հաջողությունների են հասել բիզնեսում, գիտության մեջ, մշակույթում, սպորտում: Բայց երբ ներկայացնում ես հաջողության այդ պատմությունները (օրինակ՝ Ենոքավանում տուրիստական բիզնեսի մասին), դա հետաքրքրում է շատ սահմանափակ քանակով ընթերցողների:

Սակայն բավական է արյունոտված դանակով մի նկար hրապարակել, եւ նյութի հազարավոր ընթերցողների եւ «վախ-վախ» անողների պատկառելի քանակն ապահովված է:

Տաքսիով հերթական անգամ իջնում եմ քաղաք: Վարորդը անընդհատ բոլոր մեքենաներին ցանկանում է շրջանցել, եւ նրանց, ովքեր իրեն ճանապարհ չեն զիջում, 3-4 հարկանի հայհոյանքներ է տալիս, ընդ որում՝ րոպեն մեկ շուռ է գալիս եւ ինձ հարցնում՝ «լավ եմ քշում, չէ՞»: Բայց թեմային ավելի շատ առնչվում է հետեւյալ դրվագը: Դավիթաշենում քամուց փոշի է բարձրանում՝ այնպես, որ ստիպված ենք պատուհանները փակել: Վարորդը խիստ նյարդայնանում է այդ հանգամանքից եւ սիգարետ է կպցնում: Արագ-արագ, նյարդային ծխելով, նա գցում է ծխախոտը պատուհանից եւ բացականչում է՝ «դե փնթի ա էս Հայաստանը, հո զոռո՞վ չի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ