News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ավագանիի փոքրամասնությունից հանրաքվեների իրավունքը չի կարելի չեղարկել: Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ծառուկյան»ս դաշինքի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ «Երեւանի ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի 1-ին ընթերցմամբ քվեարկությունից առաջ:

Իշխանությունները հրաժարվում են չեղարկել դրույթը, որով փոքրանում են Երեւանի ավագանիում փոքրամասնություն կազմող խմբակցությունների իրավունքները: «Հանրաքվերներ նախաձեռնելու իրավունք ունի միայն ավագանիների 1/3-ը, այսինքն՝ հանրաքվենների իրավունքը իշխանությունը բռնազավթում է»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա հետ համաձայն է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով քվեարկությունից ձեռնպահ մնալ: «Գուցե եւ օրենքը չանցնի»,- ասաց նա:

Այդուհանդերձ, դահլիճում ներկա իշխող կոալիցիայի պատգամավորնրի թիվը բավարար էր, եւ օրինագիծն ընդունվեց 59 կողմ ձայնով:

Միեւնույն ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց ուշադիր քննարկել խորհրդարանական ուժերի ցանկացած առաջարկ:

Նշենք, որ Երեւանի ավագանին չի կարող հանրաքվեի դնել քաղաքական հարցեր: Դրանք կարող են կապված լինել միայն քաղաքային տնտեսության հարցերի հետ: Այստեղ քաղաքականությանը կարող է անուղղակի կապված լինել միայն փողոցների անվանափոխությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news