News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մի փոքր լարվածություն առաջացավ, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունից Արմեն Աշոտյանը գործուղման մեջ է եւ գրությամբ տեղեկացրել էր, որ ինքը կողմ է քվեարկում այսօր քվեարկության դրվող նախագծերին:

Սա կասկածի տեղիք տվեց «Ելք» խմբակցության պատգամավորների շրջանում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից ինչ-որ բան ասաց, ինչին Արա Բաբլոյանն արձագանքեց. ««Ես հայտարարեցի, որ մարդը գրություն է ներկայացրել լինելով գործուղման մեջ, ինքը կողմ է քվեարկում համապատասխան նախագծերին: Նա առանձին-առանձին բոլորը նշել է: Կմոտենաք կտեսնեք»:

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազանովը հավելեց. «Ես ստուգել եմ, ամեն ինչ նորմալ է»:

ԱԺ մյուս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց. «Դուք ձեր դիրքորոշումը հայտնեք»:

Այնուհետեւ քվեարկությունները շարունակվեցին եւ Արմեն Աշոտյանի ձայնը հաշվարկվեց:

Տպել
Ամենաշատ