News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ավելի քան 180 փաստաբաններ այսօր գործադուլ են անում: Նրանք բողոքում են դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Փաստաբանները նաեւ հավաքվել են՝ քննարկելու իրենց խնդիրները: Հավաք-քննարկմանը մասնակցում է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Տարածված հայտարարությունում գործադուլին միացած փաստաբանները նշել են, որ այս քայլով ցանկանում են իրենց բողոքն արտահայտել Հայաստանում փաստաբանության հեղինակության եւ փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսեւորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների եւ նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ