News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անգրագիտություն է համարել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել էր, որ Հայ առաքելական եկեղեցին 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը:

«Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երեւալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը որն է լինելու», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը:

«Քանի որ պարոն Բագրատյանը պատմական նյութերից է խոսում՝ աղավաղելով փաստերը, ես պետք է մի երկու բան ասեմ. Նախ, եթե պարոն Բագրատյանը կարծում է, որ մենք քրիստոնեություն ընդունել ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա իր խնդիրն է: Բայց գլխավորն այն է, որ նա ասում է, որ հայ եկեղեցին 2 անգամ կործանել է հայկական պետությունը: Մինչդեռ, 428 թվականին եթե հայ իշխանների հոգեւոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որը ամեն ինչ արել է, որ պետությունը պահպանվի եւ դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ պարթեւ կաթողիկոսը»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ եկեղեցին ժողովրդի հետ միասին պայքարել է, իսկ ահա Ավարայրի ճակատամարտում գլխավորել է պայքարը։

«Ինչ վերաբերում է 1045 թվականին էլի եկեղեցին կործանեց պետությունը: Սա էլի կատարյալ անգրագիտություն է: Ինչ կապ ունի եկեղեցին, որ 1021 թվականին Սենեքերիմ Արծրունին նմակ էր գրել եւ հանձնել Արծրունյաց թագավորությունը: Հովհաննես Սմբատ թագավորը կտակ էր գրել բյուզանդացիներին, դա եկեղեցին է մեղավո՞ր:

Երրորդ. ասում ՝ 428-ից 652 թվականներին որեւէ արտաքին սպառնալիք չունենալով մենք պետություն ենք կորցրել։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ, իսկ 591 թվականին Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ։ Եվ ամենակարեւորը՝ ի տարբերություն շատ եկեղեցիների, մեր եկեղեցին եւ եղել է հայ ընտանիքի, եւ հայ հավատքի կրող, եւ փոխարինել է հայ պետությունը, մեր եկեղեցին եղել է գիտության, մտքի եւ կրթության օջախ։ Մեզ մոտ զարգացել է գիտությունը։ Ես չեմ հասկանում սրա իմաստը։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Եթե նպատակ ունի սեպ խրել պետության եւ եկեղեցու միջեւ, չի ստացվի։ Եկեղեցին որեւէ կապ չունի մեր պետության կործանման հետ», - ասաց Շարմազանովը՝ խորհուրդ տալով Հրանտ բագրատյանին զբաղվել տնտեսագիտությամբ, իսկ պատմությունը թողնել պատմաբաններին:

«Միգուցե պարոն Բագրատյանն ուզում է օրիգինալ երեւալ, բայց երեւույթը տգեղ է: Փաստագրական նյութը սխալ է»,-ասաց նա:

Հայ եկեղեցին պատասխան տվե՞լ է, որ 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը. Բագրատյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ