News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոսկվայում, սեպտեմբերի 11-14-ն ընթացող «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ:

Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «WorldFood Moscow 2017»-ի կազմակերպիչները մրցանակը ՀԶՀ Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։

«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք եւ, հետեւաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագրերով։

Հայկական տաղավարում ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հիմնադրամը տեղական արտադրողներին աջակցում է արտահանման խթանման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ