News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաեւ Վանաձորում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Սյունիքի մարզի մարզպետարանի աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների, ուսանողների այցելություններ ցուցահանդես:

Երեւանում դպրոցականները, ուսանողները այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նման հնարավորություն ընձեռել նաեւ Սյունիքի մարզի աշակերտների, ուսանողների, բնակիչների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ