News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի՝ ծագումով հայ պատգամավոր Կարո Փայլանը կստանա Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակը»։

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հոկտեմբերի 8-ին՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գալա բանկետի շրջանակում։

«Կարո Փայլանն իսկական ժամանակակից հայ հերոս է, որն իշխանություններին անվախ եւ քաջությամբ ասում է ճշմարտությունը, քանի որ նա ամենուր հայերի համար արդարություն է փնտրում»,-նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի ղեկավար Նորա Հովսեփյանը։

Մրցանակակիրների թվում են նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը, ինչպես նաեւ System of a Down խումբը։

Փայլանը նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համաժողովում ելույթ կունենա, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը Փասադենայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ