News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Միակ ճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ մի կողմից ասում են երկրում փող չկա, մյուս կողմից բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվում, նա արձագանքեց. «Այո, կողմ եմ, որովհետեւ եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում եւ ստանում է դրական էներգիա։ Ես կողմ եմ այդքան եկեղեցիների կառուցմանը։ Միակ, ամենաճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Դիտարկմանը, թե մեղքերն են քավում եկեղեցի կառուցելով՝ Շարմազանովն ասաց. «Մեղքերը միայն Աստծո մոտ են քավում։ Եկեղեցի կառուցելով չի: Ես հասարակ, սովորական մարդ եմ, ոչ էլ դատավոր եմ՝ որոշեմ՝ ով ինչքան մեղք գործեց, իսկ ով մեղավոր չի։ Սա լուրջ հոգեւոր խնդիր է, ժողովուրդ։ Սկսել ենք պրիմիտիվացնել»։

Մյուս դիտարկմանը, թե կարող են տնտեսությունը զարգացնելու համար ներդրումներ կատարել, ԱԺ փոխնախագահը արձագանքեց. «Ես ձեզ ասում եմ՝ Աստծունը Աստծուն, կեսարինը՝ կեսարին։ Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացման հետ։ Ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»։

Շարմազանովը վրդովվեց, երբ լրագրողը նկատեց, որ եկեղեցին պետք է անջատ մնա պետությունից, բայց Հայաստանում այդպես չէ. «Լավ է արել, բա ի՞նչ պետք է անի, բա կարո՞ղ ա աղանդավորական կազմակերպությունները անե՞ն։ Այո՛, եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, ու պետք է դպրոցներում Հայ եկեղեցու պատմության ժամերը ավելացնեն, ավելին՝ բուհում էլ, ձեր շրջապատում էլ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Ամենաշատ