News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի առեւտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, քննարկումներ է ունեցել Հայաստանի պաշտոնատար անձանց եւ գործարարների հետ:

ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա:

Հայ-ամերիկյան առեւտրային պալատի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովում ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի հետ քննության առան արտահանման հնարավորությունները:

Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առեւտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: GSP-ի հետ կապված այս հանդիպումները կազմակերպվում են ի կատարումն Հայ-ամերիկյան առեւտրի ու ներդրումների խորհրդի շրջանակում ԱՄՆ կառավարության ստանձնած պարտավորությունների:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առեւտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է եւ Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը:

«Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից: Այսօր այստեղ գտնվող պատվիրակությունը կներկայացնի այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դեպի Միացյալ Նահանգներ Հայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու եւ GSP-ի ներքո տրամադրվող արտոնություններից լիարժեք օգտվելու համար», - նկատեց դեսպան Միլսը:

«Որպես դեսպան ինձ համար թիվ մեկ գերակայությունը Հայաստանում եղել է հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացումը»-ասաց նա և նշեց, որ Էդ Գրիսերը կներկայացնի, թե ինչպես կարող է Հայաստանը մեծացնել արտահանումը դեպի ԱՄՆ:

Արտոնյալ առեւտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առեւտրի մասին 1974թ. օրենքով եւ նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից եւ ոսկերչական իրերից մինչեւ ֆերմենտացված ըմպելիքներ եւ բալի ջեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ