News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Փաստաբանների պալատի նախագահի եւ Դատական դեպարտամենտի ղեկավարի համատեղ հայտարարության քառասունքն է այսօր: Այս մասին գործադուլ անող փաստաբանների հավաք-քննարկմանը հայտարարեց փաստաբան, Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը:

Ռուբեն Սահակյանի դիտարկմամբ, համատեղ հայտարարությունը նույնպես փաստաթուղթ չի կարող որակվել, քանի որ դրա համար անհրաժեշտ էր կարգ:

«5 օրից «Սրբխեչն» է եւ կարող ենք ասել, որ հինգ օրից այս թուղթն ուժը կորցրած կարող ենք համարել: Այս թղթում նշվում է, որ կողմերը կարեւորում են անվտանգության անհրաժեշտությունը ավտովթարի, ծեծի գործերով, բայց մենք երբեք չենք տեսել, որ փաստաբաններին զննեն այդ գործերով: Եվ առհասարակ, եթե կարգ գոյություն չունի, ո՞վ է թույլ տալիս նման կարգ ընդունել եւ ինչո՞ւ միայն փաստաբաններին է այն վերաբերում»,- ասաց նա:

Փաստաբանների պալատի առաջին նախագահի կարծիքով, այս իրավիճակը չէր լինի, եթե հանրային հնչեղություն ունեցող գործերով նշանակվեին դատավորներ, որոնք կկարողանային տիրապետել դահլիճին:

«Ես ինձ նվաստացած կզգամ, եթե այս թուղթը ներկայացնելով՝ ինձ զննեն»,- հավելեց Ռուբեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանները սեպտեմբերի 13-ին գործադուլ են հայտարարել՝ այս կերպ բողոքելով դատարաններում ապօրինի խուզարկությունների դեմ:

Տպել
Ամենաշատ