News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չկան: Սեպտեմբերի 13-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը գործնականում արդեն պատրաստ է: «Ընդհանուր առմամբ, Եվրամիության հետ համաձայնությունը ձեռք է բերվել: Հայկական կողմում, կարծես թե, ամեն ինչ եւս նորմալ է, այսօրվա դրությամբ ես քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում»,- պարզաբանեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ այս ամենը վկայում է փաստաթուղթը ստորագրելու մեծ հավանականության մասին:  

Փորձագետը միաժամանակ նշեց, որ ներքաղաքական գործոնի տեսակետից Հայաստանում այս փաստաթղթի ստորագրմանը մեծ նշանակություն են տալիս: Սակայն արտաքին քաղաքականության տեսակետից այս համաձայնագիրն ընդամենը կկարգավորի Երեւանի եւ Բրյուսելի միջեւ նոր փոխհարաբերությունները, քանի որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված նախկին փաստաթուղթն արդեն վաղուց հնացել է: «Եվրամիության հետ նոր համաձայնագրի նշանակությունը չարժի գերագնահատել»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ