News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապօրինի խուզարկությունների դեմ գործադուլ անող փաստաբանների հրավիրված հավաք-քննարկմանը այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մասնակցում էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահը հայտարարեց, որ դատարաններում փաստաբաններին չեն խուզարկում, ընդամենը զննում են:

«Ես չեմ կարող Փաստաբանների պալատին միանգամից տանել ծայրահեղ քայլի: Ես պարտավոր եմ բոլորի շահերը ներկայացնել: Մի բան հստակ է՝ դատական կարգադրիչները կարող են զննություն իրականացնել, ինքս անվտանգության անհրաժեշտություն եմ տեսնում այս գործերով»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն Արա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ դիմե՞լ է արդյոք Հատուկ քննչական ծառայություն, քանի որ ավելի վաղ հայտարարել էր, թե այլ ուղիներ էլ է տեսնում, այդ թվում՝ հաղորդում ներկայացնելու ՀՔԾ:

«Ես ասել եմ՝ եթե ձեր կարծիքով սա ապօրինի խուզարկություն է, այդ դեպքում պետք է դիմեիք իրավապահ մարմիններին, բայց իմ կարծիքով, սա զննություն է, ոչ թե խուզարկություն»,- հարցին ի պատասխան նշեց ՓՊ նախագահը:

Լուսինե Սահակյանի մյուս հարցին, թե որպես փաստաբան՝ ինքն ինչպես կվարվեր, Արա Զոհրաբյանն արձագանքեց, որ հաղորդում կներկայացներ Հատուկ քննչական ծառայություն, հաջողության չհասնելու դեպքում նաեւ Պալատի խորհրդին:

«Այսինքն պետք է դիմենք ՀՔԾ, Խորհրդին, տարիներով սպասենք որոշմա՞ն, իսկ մեր պաշտպանյալները մնան առանց պաշտպանների՞»,- հակադարձեց Լուսինե Սահակյանը:

Արա Զոհրաբյանը նշեց, որ չի կարծում՝ այս պայմաններում Լուսինե Սահակյանը պաշտպանում է իր պաշտպանյալների շահերը:

Նշենք, որ Արա Զոհրաբյանը որեւէ կերպ չարձագանքեց փաստաբանների կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

Տպել
Ամենաշատ