News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տոկոսադրույքները նվազում են, քանի որ գնաճը ցածր է մեր երկրում և կանխատեսումով մնալու է ցածր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ էլի իջնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը հասել է 6 տոկոսի, ինչպե՞ս է դա ազդելու կոմերցիոն բանկերի տոկոսադրույքների վրա, Երիցյանը պատասխանեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջնային դրամավարկային քաղաքականությանն է վերաբերում. «Մենք կարողացել ենք պատմականորեն ամենացածր մակարդակի հասցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»:

Նա նկատեց, որ դրա շնորհիվ բանկերի տոկոսադրույքներն էլ սկսել են իջնել մինչեւ 4-5 տոկոսի, հավելելով, որ տոկոսադրույքների նման նվազումը պայմանավորված է խնայողությունների մակարդակով, գնով, մնացած այլ ռիսկերով: Ըստ նրա՝ այսօր փողի գինը 6-7%-ից բարձր է:

Տպել
Ամենաշատ