News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ժողովրդի կամարտահայտման միջոցով պետք է մեկուսացվի իշխանությունից։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք «Ելք» դաշինքը դեմ կլինի 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը, Միրզոյանն ասաց․ «Ես չեմ ցանկանում ՀՀԿ-ից վարչապետ կամ ՀՀԿ–ական կառավարություն տեսնել։ Բայց եթե ֆորս մաժոր չկա, եւ ՀՀԿ-ն շարունակի Ազգային ժողովում մեծամասնություն կազմել, այսպես թե այնպես, նրա ներկայացուցիչը վարչապետ կլինի»։

Պատգամավորը նաեւ նկատեց, որ ցանկալի է, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը չլինի։ «Եթե վարչապետի թեկնածուն միեւնույնն  հանրապետական պիտի լինի, ապա այս պահի դրությամբ, լավ կլիներ, որ նա Սերժ Սարգսյանը չլիներ։ Հակառակ պարագայում, փաստացի դա ստացվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը։ Դա անընդունելի է»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ