News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը չի կարող հեռակա կարգով շարունակել ուսումը, քանի որ գտնվում է կալանքի տակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ինքն՝ անձամբ ծանոթ է խնդրին,  սակայն քրեակատարողականի պայմանները չեն համապատասխանում հեռավար կրթություն ստանալուն:

Փոխնախարարն ընդգծեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել Մանուկյանի պաշտպանից, զրուցել է բուհերի հետ, բայց այս պահին չկան անհրաժեշտ պայմանները, որոնք թույլ կտան Արամ Մանուկյանին շարունակել կրթությունը։

«Հեռակա կարգով Արամ Մանուկյանը չի կարող սովորել, որովհետեւ կալանքի տակ է։ Քանի որ նա դուրս է մնացել, ցանկանում է հեռավար կարգով վերականգնվել մեկ այլ տեղ։ Ես տարբեր բուհերի եւ ուսումնական հաստատությունների հետ խոսել եմ, օրենքի հետ կապված մի խնդիր ունենք՝ կալանքի տակ գտնվող անձը կարող է հեռավար ուսում ստանալ, եթե քրեակատարողական հիմնարկում եւ բուհում կան համանման պայմաններ։ Այդ երկու պայմաններն ապահովված չեն, հետեւաբար Արամ Մանուկյանը չի կարող վերականագնվել եւ ուսումը շարունակել», - նշեց Վահրամ Մկրտչյանը։

Արամ Մանուկյանը դուրս էր մնացել բուհից դասերից բացակայելու պատճառով։ Վերջինս մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում երկու հոդվածով՝ շենք, շինություններ գրավելը եւ ապօրինի զենք, զինամթերք կրելը եւ փոխադրելը։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը (Պավլիկ Մանուկյանի որդին-խմբ) մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում շենք, շինություններ գրավելու եւ ապօրինի զենք, զինամթերք կրելը եւ փոխադրելու հոդվածներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ