News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրազդանի քաղաքապետի որդին ՀՀ նախագահից գիտելիքների համար է մեդալ ստացել։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ մարդու կրթական մակարդակն ու հանցանք գործելու հանգամանքն իրար հետ կապ չունեն։ «Տվյալ պարագայում նա մարդու է վրաերթի ենթարկել, ինչը վատ հետեւանքներ է ունեցել։ Բայց դա նրա գիտելիքների հետ ոչ մի կապ չունի։ Իսկ այդ դեպքի հետ կապված նախաքննություն է ընթանում։ Այն կպարզի բոլոր հանգամանքները»,-ասաց Վահրամ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի որդին հոր ծառայողական ավտոմեքենայով մահացու վրաերթի պատճառ էր դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ