News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում լեզվակռիվ է եղել հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի եւ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանի միջեւ:

Սպարտակ Մելիքյանը, մասնավորապես, ամբիոնից հայտարարել է, թե «Փարոս» ծրագիրն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ինչին ի պատասխան նախարարն ասել է, թե նման համոզման պայմաններում Մելիքյանը պարտավոր է դիմել իրավապահ մարմիններին:

Պարզվել է, որ Մելիքյանի նման հայտարարությունների պատճառը նախարարի հարցազրույցն էր Սպարտակ Մելիքյանի եւ Վերահսկիչ պալատի վեճի մասին՝ նշելով, որ Վերահսկիչ պալատը միանշանակ ճիշտ է: «Գիտակցում եք Դուք, պարոն նախարար, Ձեր հայտարարության հետեւանքները»,- վրդովվել է Մելիքյանը: Նախարարն ասել է, թե ժամանակին աշխատել է Վեահսկիչ պալատում եւ գիտե, որ այնտեղ կոռուպցիա չկա, ուստի նման հայտարարություն է արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ