News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության աշխատանքում դրական առաջընթացը ձեւական է։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։ 
Նրա խոսքով՝ դրական փոփոխությունները հարցի միայն ձեւական կողմն են։ «Ժպիտներ, գեղեցիկ կոստյումներ եւ բարձրագոչ խոստումներ»,-ասաց Միրզոյանը։
Պատգամավորը Հայաստանի տնտեսությունում ոչ մի դրական փոփոխություն չի տեսնում, մասնավորապես՝ ներդրումների առումով։ «Ներդրումներն առանցքային հարց է, քանի որ հենց դրանով են պայմանավորված տնտեսության մյուս ցուցանիշները»,-հավելեց Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ