News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունը չի լքի։ Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա կարծիքով՝ դա հասկանում են բոլորը, ներառյալ՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, որոնք նման նախաձեռնություն են առաջ քաշել։ «Եվ մենք ոչ միայն դուրս չենք գա։ Համապատասխան հայտարարությունը նույնիսկ Ազգային ժողովը չի ընդունի։ Չէ՞ որ դա ակնհայտ է։ Անհարմար է անգամ այդ մասին խոսելը»,-ընդգծեց Իսկանդարյանը։

Դրա հետ մեկտեղ քաղաքագետը նշեց, որ «Ելք» դաշինքի հայտարարությունը ընտրողներ հավաքելու  հերթական միջոցներից է, քանի որ այդ նպատակին հասնելու համար այլ միջոցներ չունեն։

«Դա հասարակության ուշադրությունը գրավելու հերթական միջոցն է, նմանատիպ հայտարարություններ Հայաստանի շատ ընդդիմադիր կուսակցություններ նաեւ ավելի վաղ են արել»,-եզրափակեց Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ