News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հիփոթեքով վարկառուները կարող են ազատ իրենց վարկերը մի բանկից մյուսը տեղափոխել, եթե դրանց մարման ժամկետը 3 տարուց ավելի է։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում ասաց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծը։

Օրինագծով նախատեսվում է հիփոթեքային վարկը նույնքան թափանցիկ դարձնել, որքան սովորական սպառողականն է։ Բանկերը պետք է նշեն բոլոր անհրաժեշտ տոկոսներն ու վճարումները, այսինքն՝ ոչ միայն անվանական, այլ  նաեւ իրական տոկոսը։ Վարկային համաձայնագիր ստորագրելով՝ վարկառուն 7 օրվա ընթացքում կարող է ազատ խզել պայմանագիրը, առանց որեւէ  տուգանքի։

Հնարավոր կլինի նաեւ վերաֆինանսավորել վարկերն այլ բանկերում։ Այդպիսով՝ մրցակից բանկերը ստիպված են լինելու սպառողին  նոր հիփոթեքային վարկեր տրամադրել, որպեսզի վաղաժամ մարեն հները եւ ավելի շահավետ պայմաններով անցնեն իրենց մոտ։

Այս դեպքում, եթե առաջին վարկից ավելի քան 3 տարի է անցել, քաղաքացին հին բանկին չմուծած տոկոսների համար ոչ մի տուգանք չի վճարելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ